Արամ Ա կաթողիկոսին այցելել է Լբանանի խորհրդարանի նորընտիր երեսփոխանը

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում կիրակի օրը մատուցված Ս. պատարագին ներկա է եղել նաեւ Մեթնի շրջանից երկրի խորհրդարանի նորընտիր երեսփոխան Ղասան Մուխայպերը: Պատարագից անմիջապես հետո նրան՝ ընկերակցությամբ Մեթնի գլխավոր դատավորի, վեհարանում ընդունել է Արամ Ա կաթողիկոսը: Վեհափառ հայրապետը շնորհավորել է Մուխայպերին երեսփոխան ընտրվելու առթիվ, նրան մաղթել բեղուն գործունեություն: Պրն Մուխայպերը վստահեցրել է, որ օգտակար կլինի Լիբանանի ժողովրդին, նաեւ Մեթնի շրջանում ապրող հայ համայնքի զավակներին: Այցելությունը, ինչպես տեղեկացնում է Անթիլիասի մամլո դիվանը, նաեւ առիթ է դարձել Լիբանանի այժմյան կացության շուրջ մտքերի փոխանակման: Արամ Ա-ն մասնավորապես նշել է, որ երեսփոխանները պետք է ժողովրդի իրավունքների պաշտպանները լինեն Խորհրդարանում, աշխատեն ի խնդիր երկրի ներսում տիրող տնտեսական տագնապի լուծման ու ժողովուրդի կենսամակարդակի բարձրացման: «Ավելի՝ քան երբեք, Լիբանանը պետք ունի ներքին միասնականության ամրապնդման՝ միասնաբար դիմագրավելու համար շրջանային բոլոր տեսակի տագնապներըե,- ընդգծել է Նորին Սրբությունը:

Հայերեն