Հասարակական

Լիբանանի «Ազգային բլոկե կուսակցության ներկայացուցիչներն այցելել են Արամ Ա կաթողիկոսին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ,19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ: Լիբանանի «Ազգային Բլոկե կուսակցութեան ներկայացուցիչներն այսօր այցելել են Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին՝ իրենց շնորհավորանքն ու բարեմաղթանքները հաղորդելու Նոր Տարվա եւ Ս. Ծննդյան տոների առիթով: Հանդիպման ընթացքում, ըստ կաթողիկոսության մամլո գրասենյակի հաղորդման, քննարկվել են նաեւ Լիբանանի ու տարածաշրջանի կացության հետ կապված հարցեր: Վեհափառ հայրապետը, խոսելով հատկապես Լիբանանի կացության մասին, շեշտել է քրիստոնյա-իսլամ գոյակցությունն ամրապնդելու, նաեւ պետության ու ժողովրդի միջեւ տակավին լայնացող խրամատը կամրջելու կարեւորությունը: Նա միաժամանկ անդրադարձել է առաջացած տնտեսական դժվարություններին եւ այս առումով ընդգծել ժողովրդի սպասումները պետությունից: Խոսելով Միջին Արեւելքի ընդհանուր կացության մասին, Վեհափառ հայրապետը շեշտել է, որ ամեն գնով անհրաժեշտ է խուսափել Իրաքի դեմ որեւէ պատերազմից, որի հետեւանքները կարող են մեծապես քանդիչ լինել ամբողջ շրջանում: «Մարդկային իրավունքների հարգումը, արդարությունը եւ փոխադարձ վստահության վրայ հիմնված խաղաղությունն է ժողովուրդների միջեւ համերաշխության միակ ճամփանե,- ասել է Արամ Ա-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում