Արամ Ա կաթողիկոսը հյուրընկալել է Լիբանանի նախարարին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ.ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը այսօր Վեհարանում ընդունել է Լիբանանի շինարարության եւ աշխատանքի նախարար Նեժիպ Միքաթին: Ինչպես տեղեկացնում է կաթողիկոսության մամլո դիվանը, շուրջ մեկժամյա հանդիպման ընթացքում զրույցն ընթացել է Լիբանանի ներքին կացության, Միջին Արեւելքի ներկա քաղաքական իրավիճակի եւ դրան միջազգային հանրության վերաբերմունքի հետ կապված հարցերի շուրջ: Ընդառաջելով Միքաթիի ցանկությանը, Վեհափառ հայրապետը նաեւ ներկայացրել է քրիստոնյա-իսլամ երկխոսությանյան արդի վիճակը, շեշտելով այդ երկխոսությանը նոր թափ տալու կարեւորությունը, հատկապես՝ Միջին Արեւելքում:

Հայերեն