Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց ԱՊՀ գործադիր նախագահ Յուրի Յարովին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ. 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Յուրի Յարովի գլխավորած պատվիրակությանը, որ Հայաստան է ժամանել առաջիկա ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելություն կազմակերպելու նպատակով: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Նորին Սրբությունը նշել է, որ լիահույս է Հայաստանում կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրությունների խաղաղ ու արդար ելքով: Վեհափառ Հայրապետը միաժամանակ համոզմունք է հայտնել, որ ժողովուրդն ընտրություններին կմասնակցի պետական շահերի գերակայության բարձր գիտակցությամբ ու մեծագույն պատասխանատվությամբ, ինչին իր նպաստը կբերի նաեւ ԱՊՀ-ի գործադիր կոմիտեն իր նոր առաքելությամբ: Զրույցի ընթացքում մեծապես գնահատվել է նաեւ ԱՊՀ-ի դերը նախկին խորհրդային հանրապետությունների միջեւ բարի ավանդույթների պահպանման գործում: Հանդիպմանը ներկա էր նաեւ Բելոռուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեն Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում