Գարեգին Բ Կաթողիկոս. «Եկեղեցին եւ ժողովուրդը ձեզ են սպասումե

2 րոպեի ընթերցում

Մայր Աթոռ Սբ Էջմիածնում ձեռնադրվեցին 12 նոր սարկավագներ ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում հանդիսավորապես նշվեց Սբ Ստեփանոս նախավկայի եւ առաջին մարտիրոսի տոնը: Սուրբ Ստեփանոսը Քրիստոսի Եկեղեցու առաջին 7 սարկավագներից մեկն էր, որ եղավ հանուն Քրիստոսի նահատակված առաջին քրիստոնյան: Տոնի առիթով Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Տաճարում՝ Սբ Ստեփանոս խորանի առջեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սբ Պատարագ: Պատարագիչն էր Տ. Ներսես արք. Պոզապալյանը: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Ստեփանոս նախավկայի հիշատակության օրը Հայ եկեղեցում համարվում է նաեւ սարկավագների տոն եւ, ավանդաբար, կատարվում է սարկավագական ձեռնադրություն: Հընթացս Սբ Պատարագի ձեռամբ սրբազան հոր սարկավագական աստիճան ստացան Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ու Սեւանի Վազգենյան դպրանոցի 12 սաներ, որոնք հաջողությամբ հանձնել էին սարկավագական քննությունները: «Սարկավագությունը փառքի աստիճան չէ, այլ խոնարհության, ծառայության ու նվիրումի աստիճան էե, -շնորհավորելով նորընծա սարկավագներին՝ ասաց Ներսես Սրբազանը: Սբ Պատարագից հետո Վեհարանում նորընծա սարկավագներին իր օրհնությունը տվեց նաեւ Ամենայն հայոց Հայրապետը: «Եկեղեցին եւ ժողովուրդը ձեզ են սպասում... Սիրեցեք Սբ Էջմիածինը եւ արժանիորեն կրեք այն սքեմը, որ երկյուղածություն, սեր եւ հարգանք է ծնում յուրաքանչյուր հայորդու հոգումե, -ասաց Նորին Սրբությունը՝ մաղթելով սարկավագներին հավատքի ամրություն ու նվիրյալ ծառայություն: Այսօր Մայր Աթոռ Սբ Էջմիածնում ծառայում են մոտ 50 սարկավագներ: Նրանցից 27-ին, որոնք այս տարվա ընթացքում պաշտպանել են ավարտաճառեր, Վեհափառ Հայրապետը հանձնեց նաեւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ավարտական վկայականներ: Նույն օրը, երեկոյան ժամերգության ընթացքում, Մայրավանքում տեղի ունեցավ դպրական ձեռնադրություն եւ ուրարների տվչություն:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները