Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսը բանախոսել է «Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցին 21-րդ դարումե սեմինարին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 23-ին «Թեքեյանե մշակութային կենտրոնում տեղի ունեցած Քաղաքացիական ազգային նախաձեռնություն հասարակական կազմակերպության հերթական սեմինարում, որը կրում էր «Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցին 21-րդ դարումե խորագիրը, բանախոսել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, իր խոսքում Վեհափառ հայրապետն անդրադարձել է Հայ Եկեղեցու կողմից գերակայություններ նկատվող խնդիրներին: Նորին սրբությունը մեկ առ մեկ անդրադարձել է համայնքային կյանքի ձեւավորման եւ եկեղեցաշինության, քրիստոնեական դաստիարակության, սոցիալական ծառայության ոլորտներին: Նա գերակա խնդիրների շարքում է դասել նաեւ Հայ Եկեղեցու կանոնադրության ստեղծումը, որի մշակման աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են: Նորին սրբությունն անդրադարձել է նաեւ եկեղեցի-պետություն հարաբերություններին, ներկայացրել նվիրապետական աթոռների հետ հարաբերությունները: Հավարտ բանախոսության Վեհափառ հայրապետը պատասխանել է ներկաների հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում