«Հայ եկեղեցին 21-րդ դարումե. ատենախոսություն Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): ՀՌԱԿ հանրապետական վարչությունը Թեքեյան մշակութային կենտրոնում դեկտեմբերի 23-ին կազմակերպեց «Հայ եկեղեցին 21-րդ դարումե կլոր սեղան, որտեղ ատենախոսությամբ հանդես եկավ Գրեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Անդրադառնալով հայ եկեղեցու արդի գործունեությանը, Վեհափառ հայրապետը ներկայացրեց եկեղեցու համայնքային կյանքի ձեւավորմանը, եկեղեցաշինությանը, քրիստոնեական դաստիարակությանը, սոցիալական ծառայության ոլորտին, եկեղեցին կանոնադրությամբ օժտելու անհրաժեշտությանը, եկեղեցու եւ պետության հարաբերությանը, նվիրապետական աթոռներին վերաբերող խնդիրներ: Նրա խոսքերով, Հայաստանում եւ Արցախում Հայաստանյաց Առաքելական եկեղեցին ունի 9 թեմ, որոնցում, սակայն, որոշ համակարգեր լրիվ չեն գործում: Անբավարար է եկեղեցիների թիվը, հոգեւորականների պակաս է զգացվում: Այսօր Հայաստանում կան ընդամենը 120 ամուսնացյալ եւ կուսակրոն եկեղեցականներ, որոնք, բնականաբար, չեն կարող բավարարել եկեղեցու առաջ ծառացած պահանջները: Եկեղեցուց ներս գործում են 3 կրթական հաստատություններ. Գեւորգյան ճեմարանը՝ 120 ուսանողով, Սեւանի Վազգենյան դպրոցը, որտեղ սովորում են 60 սաներ, ինչպես նաեւ Գյումրու ընծայարանը՝ 50 սաներով: Հատուկ դասընթացներ են կազմակերպված, որտեղ քահանաներ են պատրաստվում բարձրագույն կրթությամբ այրերից: Առաջիկայում Հայ եկեղեցու պատմության առարկա է դասավանդվելու հանրակրթական դպրոցներում: Եկեղեցին իր դերակատարությունն ունի բանակում, աշխատանք է տանելու բանտերում, կալանավայրերում: Այսօր մենք ունենք քարակերտ եկեղեցիների մի հսկա ժառանգություն, ասաց Նորին սրբությունը: Սակայն, դրանք խիստ նորոգման կարիք ունեն, որը մենք մասնակիորեն անում ենք մեր սուղ միջոցներով: Ամենայն Հայոց կաթողիկոսն ասաց, որ եկեղեցուն են վերադարձվել 170 վանքեր ու եկեղեցիներ, եկեղեցապատկան կալվածքներ: Նա հայտնեց, որ եկեղեցին իր հնարավոր միջոցներով օգնության է հասնում որբ ու անապաստան երեխաներին, հաշմանդամներին ու զառամյալներին: Ատենախոսության ավարտին ծավալվեց երկխոսություն, որին մասնակցեցին Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, «Ազգե թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանը, պատմական գիտությունների դոկտոր Կառլեն Դալլաքյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը, գրող Զորի Բալայանը եւ ուրիշներ: Ամենայն Հայոց կաթողիկոսը սպառիչ պատասխաններ տվեց մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Կ.Պոլսո պատրիարքի վերջերս արած հայտարարություններին, Հայ եկեղեցու երկու աթոռների միջեւ եղած տարաձայնություններին եւ այլն: Ես հավատացած եմ, որ մոտ ապագայում հանգիստ պայմաններում կլուծվեն բոլոր կնճռոտ խնդիրները, ասաց Նորին սրբությունը: Գարեգին Բ-ն գոհունակությամբ նշեց իրեն հրավիրելու առթիվ սույն հանդիպման կազմակերպումը եւ բարեմաղթանքներ հղեց ՀՌԱԿ վարչությանը ու Թեքեյան կենտրոնին:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները