Մեծ Բրիտանիայի դեսպանը հրաժեշտ տվեց Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին հրաժեշտ տալու նպատակով Մայր Աթոռ Սբ Էջմիածին այցելեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմոթի Էյդան Ջոնսը, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել դեսպանի եռամյա աշխատանքը Հայաստանում՝ արժեւորելով նաեւ դեսպանատան եւ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի համագործակցությունը: Վերջինի առիթով Նորին Սրբությունը կարեւոր է նկատել դեսպանատան աջակցությունը Հայ եւ Անգլիկան եկեղեցիների միջեւ կապերի զարգացմանը: