Արամ Ա կաթողիկոսն այցելեց Լիբանանի նախագահ Է.Լահուդին
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 12-ի առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Բաաբդայի նախագահական պալատում հանդիպում է ունեցել Լիբանանի Հանրապետութեան նախագահ, գեներալ Էմիլ Լահուդի հետ: Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի համաձայն, շուրջ մեկ Ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի քաղաքական ու տնտեսական կացությանը, ինչպես նաեւ Լիբանանի հայությանն առնչվող հարցեր: Վեհափառ Հայրապետը նախագահին տեղյակ է պահել վերջին ամիսներին Միջին Արեւելքի եւ եվրոպական մի շարք երկրներ կատարած իր այցելությունների եւ քաղաքական ու պետական պաշտոնատարների հետ հանդիպումների մասին: Լիբանանի նախագահն իր հերթին ընդհանուր գծերով ներկայացրել է հանրապետության ներքին կացությունը, ինչպես նաեւ առաջիկայում Բեյրութում գումարվելիք Արաբական լիգայի ժողովի հետ առնչվող հարցերը: