Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը ներկա գտնվեց Արաբական Լիգայի ժողովի բացմանը

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդի հրավերով, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ներկա է եղել Պաղեստին-Իսրայել առճակատման կարգավորմանը նվիրված Բեյրութում ընթացող Արաբական Լիգայի ղեկավարների ժողովի բացմանը: Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի հաղորդման համաձայն, առաջին նիստում ելույթ են ունեցել Լիբանանի Հանրապետութեան նախագահը, Արաբական Լիգայի գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ինչպես նաեւ Եվրոպայի, Աýրիկայի երկրների միությունների եւ Իսլամական Համագումարի ներկայացուցիչները: Այս առիթով Արամ Ա Վեհափառ Հայրապետը նաեւ մի շարք հանդիպումներ է ունեցել պետական ու դիվանագիտական բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում