Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Հունգարիայի եւ Մեծ Բրիտանիայի դեսպաններին
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասի Վեհարանում ընդունել է Լիբանանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռիչարդ Կինշոնին: Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի համաձայն, դեսպանը եկել էր Մեծ Բրիտանիայի վարչապետի անունից շնորհակալություն հայտնելու Վեհափառ Հայրապետին՝ վարչապետի ու Անգլիկան եկեղեցու պետի կողմից կազմակերպված քրիստոնյա-իսլամ երկխոսությանը իր բերած մասնակցության, ինչպես նաեւ Լոնդոնի հանդիպումից հետո Վեհափառի պատրաստած գրության համար, որում նա շարադրել էր իր պատկերացումներն այդ երկխոսության մասին: Նույն օրը Արամ Ա կաթողիկոսն ընդունել է նաեւ Լիբանանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Պեյլ üաբիանի այցելությունը, որ ծանոթանալու նպատակ ուներ: