Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց պապական նոր նվիրակին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 19 ՄԱՐՏԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 19-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Անդրկովկասյան երկրներում պապական նոր նվիրակ, եպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտտիին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հայր Զալուսկու ուղեկցությամբ: Ըստ Մայր Աթոռի մամլո դիվանի, Նորին Սրբությունը ողջունել է եպիսկոպոս Գուջերոտտիի նոր նշանակումը եւ ուրախություն հայտնել, որ պապական նվիրակը քաջածանոթ է Հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին եւ նրա ներկա կյանքին: Վեհափառ Հայրապետը, անդրադառնալով Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի՝ 1700-ամյակի առիթով Հայաստան կատարած այցին, իր գոհունակությունն է հայտնել երկու եկեղեցիների միջեւ առկա եղբայրական հարաբերությունների եւ համագործակցության համար: Պապական նվիրակը, Վեհափառ Հայրապետին փոխանցելով Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի ողջույնը, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ վստահեցրել, որ պիտի աշխատի ըստ ամենայնի իր նպաստը բերել Հայ եւ Կաթոլիկ եկեղեցիների էկումենիկ կապերի առավել սերտացմանը եւ համագործակցության զորացմանը՝ ի մասնավորի կրթական եւ սոցիալական ասպարեզներում: Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքներն է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետին եւ հաջողություններ մաղթել նորանշանակ պապական նվիրակին իր առաքելության մեջ:

Հայերեն

Ինդոնեզիայում յոթ օդանավակայան է փակվել հրաբխային մոխրի տարածման պատճառով

Հյուսիսային Կորեայի առաջնորդը ներկայացրել է «Կանգ Կոն» նոր կործանիչը

ԱՄՆ նախագահի բանագնացները դրական են գնահատել ուկրաինական պատերազմի հարցով մոսկովյան բանակցությունները

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը