Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը կանանց տոնի՝ Մարտի 8-ի առիթով

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 7 ՄԱՐՏԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մարտի 8-ի՝ կանանց տոնի առիթով հետեւյալ շնորհավորական ուղերձն է հղել կանանց: «Մարտի 8-ի տոնական առիթով շնորհավորում ենք բոլոր կանանց եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերում հայրապետական մեր օրհնությունը: Մեր մաղթանքն է, որ Աստված մշտապես շնորհազարդի մեր մայրերին ու քույրերին՝ քրիստոնեական առաքինություններով, սիրով ու նվիրումով շարունակելու պահպանել ընտանեկան հարկերի ջերմությունը, իրենց կյանքով ու հավատավոր գործերով ծառայելու ազգային-հասարակական մեր կյանքի զորացմանը եւ նոր ավանդներ բերելու գիտության, մշակույթի ու կրթության ասպարեզներում: Թող Տիրոջ օրհնությամբ սերը, լավատեսությունն ու խաղաղությունը թագավորեն կանանց առաքինազարդ հոգիներում եւ ճառագեն իբրեւ գեղեցկություն ու երջանկություն: Շնորհք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ եւ ընդ ամենեսեան. ամէնե:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները