Արամ Ա. կաթողիկոսին է այցելել Վիեննայի կրդինալը
2 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ,19 ՄԱՐՏԻ.ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ Անթիլիասի մամլո դիվանի տեղեկատվության, անցած շաբաթ օրը Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսին է այցելել Վիեննայի կարդինալ Քրիստոü Շոնպորնին: Հանդիպման ներկա է եղել Միջեկեղեցական հարաբերությունների վարիչ-քարտուղար Նարեկ Ծ. Վրդ. Ալեեմեզյանը: Բարի գալուստ մաղթելով հյուրին, Վեհափառը նրան է ներկայացրել Կիլիկիո կաթողիկոսության առաքելության գլխավոր ուղղությունները, խոսել Միջին Արեւելքում քրիստոնյաների՝ նաեւ միջեկեղեցական ու միջկրոնական շարժումներին դիմագրաված մարտահրավերների մասին: Կարդինալը հայտնել է, որ առաջին անգամ լինելով Լիբանանում, ուրախությամբ կարճատեւ այց է կատարել Անթիլիաս Վեհափառ հայրապետի հետ շահեկան խոսակցություն ունենալու համար՝ որպես արտահայտություն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ իր թեմի միջեւ հաստատված երկար տարիների բարեկամության: Հանդիպման ընթացքում Վեհափառն ու կարդինալը մտքեր են փոխանակել Վիեննայի կաթոլիկ թեմի հովանավորությունը վայելող Pro Oriente միջեկեղեցական կազմակերպության հետագա գործունեության շուրջ, որի հետ Միջին Արեւելքի ուղղափառ (ոչ-քաղկեդոնական) եկեղեցիները երկար տարիներ աստվածաբանական եւ քրիստոսաբանական ոչ-պաշտոնական երկխոսություններ ունեն: Վեհափառ հայրապետն իր վարդապետական օրերից սկսած գործուն մասնակցություն է բերեել Pro Oriente-ում եւ ներկայումս նրա պատվո նախագահներից մեկն է: Հանդիպման ավարտին, Կարդինալը Վեհափառին հրավիրել է Վիեննա, ապա Մայր Տաճարում կանոնական աղոթք է կատարել: