Հասարակական

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ի սենատոր Ջեկ Սքոտին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 25 ՄԱՐՏԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ի Կալիýորնիայի նահանգի սենատոր Ջեկ Սքոտին՝ Արեւմտյան ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախմբի անդամների ուղեկցությամբ: Նորին Սրբությունը, ողջունելով ԱՄՆ-ի ամենահայաշատ նահանգի սենատորին, բարձր է գնահատել նրա ջանքերը նահանգային օրենսդիր մարմնում Հայոց Մեծ Եղեռնի խնդիրը բարձրացնելու եւ պաշտպանելու համար: Վեհափառ Հայրապետն անդրադարձել է նաեւ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի 1700-ամյա պատմությանը, Հայ եկեղեցու ներկա կյանքին: Սենատոր Ջեկ Սքոտը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ հավաստիացրել, որ շարունակելու է իր գործունեությամբ նպաստել երկու երկրների կապերի սերտացմանն ու ամրապնդմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում