Հասարակական

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Աբովյանի կանանց եւ անչափահասների կալանավայր

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 27 ՄԱՐՏԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այցելեց «Աբովյանե քրեակատարողական հիմնարկ՝ Աբովյանի կանանց եւ անչափահասների կալանավայր, Մեծ Պահոց շրջանում, Քրիստոսի հարության խորհրդով մխիթարություն բերելու ազատազրկման մեջ գտնվող կանանց եւ անչափահասներին: Ինչպես հայտնեցին Մայր աթոռի մամլո դիվանից, այցի ընթացքում քրեակատարողական վարչության պետ Ս. Հովհաննիսյանը եւ կալանավայրի պետ Յու. Ջամալյանը Նորին Սրբությանը ներկայացրել են կալանավայրի խնդիրներն ու առօրյան, որից հետո Վեհափառ Հայրապետը հանդիպում է ունեցել ազատազրկվածների հետ եւ իր պատգամը ուղղել նրանց: Վեհափառ Հայրապետը նշել է, որ Հայ եկեղեցին մշտապես հիշում է իր բոլոր զավակներին՝ հայցելով Տիրոջ օգնականությունը, սերը եւ ողորմությունը, որպեսզի ամենքին առաջնորդի կյանքի շիտակ ճանապարհով: Հանդիպման ավարտին ազատազրկվածները ներկայացրել են գեղարվեստական հայտագիր, ապա՝ Նորին սրբությունը առանձին զրույց է ունեցել նրանց հետ: Վեհափառ հայրապետին ուղեկցել են Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը եւ ՀՀ զինված ուժերի հոգեւոր տեսուչ Տ. Արշեն աբեղա Սանոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում