Հասարակական

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Հունաստանի դեսպանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Հունաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Անտոնիոս Վլավիանոսին եւ իր ողջույնն ու բարեմաղթանքը հայտնեց նրան Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու առիթով: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիավանից, զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն ուրախություն է հայտնել, որ Հայաստան-Հունաստան պատմական կապերն արդի ժամանակներում ամրապնդվում են ջերմ համագործակցությամբ: Այս առիթով Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանն, ինչպես իր նախորդը, մեծապես նպաստելու է երկու երկրների եւ ժողովուրդների հարաբերությունների առավել զարգացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում