Հասարակական

Արամ Ա. «Կարեւոր է Համազգայինի ներդրումը Հայրենիք-Սփյուռք մշակութային կապերի ոլորտումե

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Վեհարանի իր գրասենյակում մարտի 26-ի երեկոյան ընդունել է Համազգայինի Նորընտիր կենտրոնական վարչության լրիվ կազմին. այն ընտրվել է Լիբանանում օրերս տեղի ունեցած Համազգային հայ մշակութային միութեան ընդհանուր ժողովում: Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի հաղորդման համաձայն, Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Համազգայինի կրթական ու մշակութային գործունեությունը, շեշտելով նոր պայմանների ու պահանջների լույսի ներքո այն առավել աշխուժացնելու հրամայականը՝ զարկ տալու համար նոր սերնդի հայակերտումի նվիրական աշխատանքին, շեշտել է Հայաստան-Սփյուռք գործակցության շրջագծում Համազգայինի ունենալիք ներդրումը՝ հատկապես մշակութային բնագավառում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում