Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց üրանսիայի Բուշ դյու Ռոնի շրջանի գլխավոր խորհրդի նախագահ, սենատոր Ժան-Նոել Գերինիի գլխավորած պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ:Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց üրանսիայի Բուշ դյու Ռոնի շրջանի գլխավոր խորհրդի նախագահ, սենատոր Ժան-Նոել Գերինիի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Նորին Սրբությունն ու պրն Գերինին ջերմորեն են հիշատակել անցած տարի Մարսելում իրենց անդրանիկ հանդիպումը, որը եւ, ըստ պրն Գերինիի, լրացուցիչ ազդակ է հանդիսացել ýրանսիական պատվիրակության այս այցի համար: Զրույցի ընթացքում պրն Գերինին, հայտնելով իր պատրաստակամությունը Հայաստանին, ինչպես նաեւ Հայ Առաքելական եկեղեցուն օգնություն ցուցաբերելու համար, նշել է, որ կարելվույնի չափ օժանդակելու է Մարսելի հայոց եկեղեցու վերանորոգման աշխատանքներին: Վեհափառ Հայրապետը, հայտնելով իր երախտագիտությունը, միաժամանակ իր սերն ու գնահատանքն է արտահայտել üրանսիայի ժողովրդին ու պետությանը՝ ýրանսահայության հանդեպ ունեցած ջերմ վերաբերմունքի համար: üրանսիական պատվիրակության կազմում է Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Տ. Տարոն եպս. Ճերեճյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում