Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը մեկնել է Կոպենհագեն

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կիրակի օրը մեկնել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն՝ ատենապետելու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր վարչության ժողովը: Տարին երկու անգամ գումարվող գործադիր վարչությունը ներկա ժողովում քննարկելու է ԵՀԽ-ի վերջին վեց ամիսների գործունեությունը՝ իր ծրագրային, տնտեսական, վարչական եւ այլ տեսանկյուններով: Ըստ Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի, ՎԵհափառ Հայրապետը նաեւ հանդիպումներ պետք է ունենա Դանիայի Լութերական եկեղեցու բարձրաստիճան պատասխանատուների, ինչպես նաեւ Դանիայի միջեկեղեցական խորհրդի ներկայացուցիչների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում