Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը ցավակցել է Իրանի նախագահին եւ հոգեւոր առաջնորդին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հարավ-արեւմտյան շրջանում օդանավային աղետի կապակցությամբ, որին զոհ է գնացել ավելի քանի հարյուր մարդ, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Խաթամիին եւ երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Խամենեիին: Վեհափառ Հայրապետն իր ցավակցական գրում, ըստ Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի, երկնային խաղաղություն է հայցել զոհերի հոգիներին եւ մխիթարություն մաղթել նրանց հարազատներին, միաժամանակ վերահաստատել է պարսկահայության ամուր կապվածությունը իրանյան հայրենիքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում