Հասարակական

ՀՀ նախագահը եւ Արամ Ա կաթողիկոսը հանդիպում են ունեցել Վիեննայում

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորեքշաբթի օրը, փետրվարի 27-ին, երեկոյան, Վիեննայում հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի հաղորդման համաձայն, շուրջ երեք ժամ տեւած հանդիպման ընթացքում արծարծվել են Հայաստանին ու հայ ժողովրդին հուզող հարցեր եւ մասնավորապես Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող խնդիրներ: Նշենք, որ Արամ Ա կաթողիկոսն վերջին օրերին Կոպենհագենում եւ Ժնեւում հաջորդաբար նախագահել է միջեկեղեցական հանդիպումներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում