Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հրաժեշտ տվեց Սիրիայի դեսպանին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին հրաժեշտ տալու նպատակով Մայր Աթոռ Սբ. Էջմիածին այցելեց Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Համեդ Հասանը, որն ավարտում է դիվանագիտական իր առաքելությունը Հայաստանում: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել դեսպանի ավելի քան 4-ամյա գործունեությունը մեր երկրում՝ հաստատելով, որ շնորհիվ դեսպանի ջանքերի տեսանելի արդյունքներ են արձանագրվել երկու երկրների եւ ժողովուրդների հարաբերությունների զորացման գործում: «Խորապես զգացված ենք նաեւ այն օգտակարության համար, որ ձեր գործունեության ընթացքում ցուցաբերել եք Հայ եկեղեցու եւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի նկատմամբե,- ասել է Վեհափառ Հայրապետը՝ մասնավորապես հիշատակելով դեսպանի ջանքերն անցած տարի Հայոց Մեծ եղեռնի տարելիցին Նորին Սրբության Դեր Զոր կատարած ուխտագնացության կազմակերպման գործում: «Հայաստանում գտնվելուս ընթացքում Էջմիածինն ինձ համար մշտապես եղել է կարեւոր ու մեծ նշանակություն ունեցող այն վայրը, ուր ցանկացել եմ լինել: Վերադառնում ենք Սիրիա լավագույն տպավորություններով Ձեր երկրի, ժողովրդի եւ Եկեղեցու մասինե,- ասաց պրն. Համեդ Հասանը՝ իր երախտագիտությունը հայտնելով Վեհափառ Հայրապետի բարձր գնահատանքի եւ ուշադրության համար: Հրաժեշտ տալով դեսպանին՝ Նորին Սրբությունը հաջողություն է մաղթել նրան դիվանագիտական հետագա առաքելության մեջ՝ համոզմամբ, որ այսուհետ եւս այն գործի է դրվելու ի շահ երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության:

Հայերեն

Ինդոնեզիայում յոթ օդանավակայան է փակվել հրաբխային մոխրի տարածման պատճառով

Հյուսիսային Կորեայի առաջնորդը ներկայացրել է «Կանգ Կոն» նոր կործանիչը

ԱՄՆ նախագահի բանագնացները դրական են գնահատել ուկրաինական պատերազմի հարցով մոսկովյան բանակցությունները

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը