Արամ Ա կաթողիկոսը բարի ապաքինում է մաղթել նախագահ ՀՀ Ռ.Քոչարյանին
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը բարի ապաքինման մաղթանքներ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը երեկ Երեւանում ենթարկվել է կույր աղիքի վիրահատության: Վեհափառ Հայրապետը շուտափույթ ապաքինում է մաղթել նախագահին, «որպեսզի շարունակի իր հայրենասիրական ծառայությունը՝ ի սպաս մեր ժողովրդին ու հայրենիքինե: