Հասարակական

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻն ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ,6 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Փետրվարի 5-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա.-ին ընդունել է Լիբանանի հաղորդակցության նախարար Ժան Լուի Քըրտահին: Նախարարը բարի գալուստ է մաղթել Վեհափառ Հայրապետին՝ Լոնդոն կատարած իր այցելությունից վերադառնալու կապակցությամբ, ուր մեկնել էր Անգլիայի վարչապետ Թոնի Բլեերի հրավերով՝ մասնակցելու քրիստոնեա-իսլամ գործակցությանը նվիրված խորհրդակցությանը: Հանդիպման ընթացքում, Արամ Ա-ն նախարարին տեղեկացրել է քրիստոնեա-իսլամ համակեցության ու համագործակցության համար տարված աշխատանքների մասին թե միջազգային, եւ թե միջեկեղեցական շրջանակներում: Զրույցի ընթացքում խոսակցություն է ծավալվել Լիբանանի ներքին կացության շուրջ: Նախարարը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է քաղաքական ու տնտեսական պետական վերջին իրադարձությունները: Անդրադառնալով Լիբանանի հայության իրավունքների հարցին, Արամ Ա-Ն շեշտել է, թե պետության վերին պատասխանատուների պարտականությունն է հարգել Լիբանանի հայության իրավունքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում