Գարեգին Բ կաթողիկոսը ստորագրեց օլիմպիական զինադադարի վերաբերյալ կոչը
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Հունաստանի խորհրդարանի անդամ Կալա Ձակիին: Ինչպես Վեհափառ Հայրապետին հայտնել է տիկ. Ձակին, առաքելության նպատակն է օլիմպիական խաղերի նախօրեին խաղաղության եւ զինադադարի կոչ անել աշխարհի բոլոր հակամարտող երկրներին: Ըստ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի, հանդիպման ընթացքում Հայոց Հայրապետը ստորագրել է օլիմպիական զինադադարի վերաբերյալ կոչը, որի տակ իրենց ստորագրություններն են դրել բազմաթիվ նշանավոր անձինք, որոնց թվում նաեւ տարբեր եկեղեցիների շուրջ 50 բարձրաստիճան հոգեւորականներ: «Ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որ ուղղված են խաղաղության հաստատմանը: Այս պատգամն է, որ մշտապես ու առավելաբար հնչում է նաեւ մեր եկեղեցումե, ասել է Հայոց Հայրապետը: