Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահին
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը նոյեմբերի 21-ին այցելել է Լիբանանի Հանրապետության նախագահ գեներալ Էմիլ Լահուդին եւ նրան շնորհավորել Լիբանանի անկախության 59-րդ տարեդարձին առթիվ: Կիլիկիո Աթոռի մամլո դիվանից հայտնեցին, որ Լիբանանի նախագահի եւ Վեհափառ Հայրապետի ավելի քան մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում արծարծվել են հանրապետության ներքին կացության եւ Միջին Արեւելքի խաղաղության գործընթացի վերաբերյալ մի շարք հարցեր: