Արամ Ա. Կաթողիկոսի հանդիպումը «Աքսիոն Կրեթիենե-ի տնօրենի հետ

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԱՍ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 27-ին Արամ Ա կաթողիկոսը Վեհարանի իր գրասենյակում ընդունել է «Աքսիոն Կրեթիենե-ի տնօրեն Էռնեստ Րիխըրթին, որին ընկերակցում էր Լիբանանի Հայ Ավետարանական Եկեղեցու Միության նախագահ վերապատվելի Մկրտիչ Գարակյոզյանը: Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի հավաստմամբ, ýրանսիական միջեկեղեցական այս բարեգործական կազմակերպությունը հիմնվել է 1922 թվականին, üրանսիայի Էլզաս նահանգում՝ նպատակ ունենալով օգնել Թուրքիայում, Լիբանանում եւ Սիրիայում գտնվող եղեռնից տուժած հայ գաղթականներին: Հաստատությունն այժմ գտնվում է Ստրասբուրգում, մինչ օրս ակտիվ գործունեություն է ծավալում, աջակցում է ավետարանական համայնքի ծրագրերին եւ Բուրջ Համուդի ազգային ծերանոցին: Հանդիպման ընթացքում Արամ Ա կաթողիկոսն իր հյուրին ծանոթացրել է Լիբանանի հայությանն անհանգստացնող հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում են հայեցի կրթությանը: Քննարկվել են միջեկեղեցական բազմաթիվ խնդիրներ, շեշտվել է եկեղեցիների միջեւ, հատկապես կրթական բնագավառում, փոխհամագործակցությունն ավելի զարգացնելու անհրաժեշտությունը:

Հայերեն