Հասարակական

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է üրանսիայի Ազգային Ժողովի անդամ Ռ.Ռուքեին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊԵՐՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը նոյեմբերի 13-ի երեկոյան Մայրավանքի Վեհարանում ընդունել է üրանսիայի խորհրդարանի անդամ Ռընե Ռուքեին: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մեծ պաշտպանին ընկերակցում էին Լիբանանի Հայ դատի գրասենյակի, Ազգային կենտրոնական վարչության պատասխանատուները: Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի համաձայն, Վեհափառ Հայրապետը, ողջունելով հյուրին, մեծ գնահատանքով անդրադարձել է հայ ժողովրդի հետ ýրանսիացի ժողովրդի բարեկամական հարաբերություններին, խոսել է, Կիլիկյան շրջանի խաչակիրներից սկսած, Կիլիկիո կաթողիկոսության եւ üրանսիայի կապերի մասին: Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդադարձել է üրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին, որ «ýրանսիացի ժողովրդի հավաքական նախանձախնդրության արտահայտությունն էր՝ հանդեպ արդարության եւ մարդու իրավունքներիե: Ռ.Ռուքեն այցելել է նաեւ Նահատակաց Ս.Ստեփանոս մատուռ եւ ծաղկեպսակ դրել՝ հարգելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում