Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց բարոնուհի Քերոլայն Քոկսի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոկսին եւ նրա գլխավորած «Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամությունե պատգամավորական խմբի պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թիմոթի Էյդան Ջոնսի ընկերակցությամբ: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, ողջունելով հյուրերին, Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ինչպես բարոնուհի Քոկսի, այնպես էլ 10-ամյա պատգամավորական խմբի դերը ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման գործում եւ նշել, որ նրանց աշխատանքի շնորհիվ է նաեւ, որ անգլիացի ժողովուրդը հաղորդ է դառնում հայ ժողովրդի պատմությանն ու խնդիրներին: Հանուն Հայ եկեղեցու եւ ժողովրդի Նորին Սրբությունը միաժամանակ իր երախտագիտությունն է հայտնել Ուելսի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ընդունման առնչությամբ՝ համոզմունքով, որ մարդկության դեմ կատարված այդ ոճիրը կդատապարտվի նաեւ ողջ Միացյալ Թագավորությունում: Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձել է նաեւ Հայ եւ Անգլիկան եկեղեցիների եղբայրական կապերին, պատասխանել է հյուրերին հետաքրքրող մի շարք հարցերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում