Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսն ընդունեց Իրանի դեսպանատան գործավարին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԱՍ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Ա կաթողիկոսն այսօր առավոտյան Անթիլասի Մայրավանքում ընդունել է Լիբանանում Իրանի դեսպանատան ընդհանուր գործավար Աբուլ Հասան Զաաթարին: Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի հաղորդմամբ, ընդհանուր գործավարը բարձր է գնահատել քրիստոնեություն-իսլամ երկխոսության ուղղությամբ Վեհափառ Հայրապետի տարած աշխատանքները: Խոսակցության նյութ է դարձել նաեւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ զարգացող երկխոսության հետ կապված առաջիկա աշխատանքները: Հանդիպումը առիթ էր նաեւ Պարսկաստանի մեր 3 թեմերում ապրող հայության եւ Լիբանանի հայության հետ կապված արդի հարցերին անրադառնալու համար:

Հայերեն