Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Եգիպտոսի նորանշանակ դեսպանին
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասի Մայրավանքում նոյեմբերի 21-ին ընդունել է Լիբանանում Եգիպտոսի նոր դեսպան Հուսեյն Դարրարին: Ինչպես հայտնեցին Կիլիկիո Աթոռի մամլո դիվանից, նորանշանակ դեսպանն իր պաշտոնական այցերն սկսել է Կիլիկիո Աթոռի գահակալին այցելությամբ: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը դեսպանին լայն տեղեկություններ է հաղորդել հայ ժողովրդի պատմության, հատկապես Միջին Արեւելքում նրա ներկայության մասին: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աշխարհասփյուռ առաքելության մասին հետաքրքրություն դրսեւորելով, դեսպանը լայն տեղեկություններ է ստացել հոգեւոր, թեմական, կրթական, մշակութային եւ սոցիալական բնագավառներում նրա ծավալած գործունեության մասին: