Հասարակական

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Երուսաղեմի Լութերական եկեղեցու հոգեւոր պետին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը նոյեմբերի 25-ին Անթիլիասի Վեհարանում ընդունել է Երուսաղեմի Լութերական եկեղեցու հոգեւոր պետ Մյունիպ Եունեն եպիսկոպոսին, որը կարճ այցելությամբ գտնվոնւմ է Լիբանանում: Նրան ընկերակցում էր Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ դոկտոր Պոլ Հայտոսթյանը: Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի համաձայն, Մյունիպ Եունեն եպիսկոպոսը Վեհափառ Հայրապետի երկար տարիների բարեկամն է, նրանք հատկապես համագործակցում են միջեկեղեցական շարժման մեջ, որին իր գործուն մասնակցությոնւնն է բերել Մյունիպ եպիսկոպոսը, մոտիկից հետեւելով Միջին Արեւելքի Եկեղեցիների Խորհրդի կազմակերպական աշխատանքներին: Զրույցի թեման է եղել Երուսաղեմի ներկայիս կացությունն ընդհանրապես, Միջին Արեւելքի Եկեղեցիների Խորհրդի վերակազմակերպման ծրագիրը եւ միջեկեղեցական այլ հարցեր: Վեհափառ Հայրապետը շեշտել է Արեւելյան եկեղեցիների, հատկապես Երուսաղեմի տառապող տարածքում գտնվող եկեղեցիների հանդեպ Արեւմտյան եկեղեցիների վերանորոգյալ զորակցության կարեւորությունը, այդ առիթով ընդգծելով նաեւ Միջին Արեւելքի Եկեղեցիների Խորհրդի՝ իբրեւ տարածաշրջանում միակ միջեկեղեցական մարմնի, վերակազմակերպման աշխատանքի կարեւորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում