Հասարակական

Արամ Ա. Կաթողիկոսն ընդունեց Հայ մարդասիրական բուժօգնության ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԱՍ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նոյեմբերի 26-ին Արամ Ա. Կաթողիկոսը Վեհարանի գրասենյակում ընդունել է Համահայկական ոսկրածուծի պատվաստման հիմնարկի նախագահ üրիդա Ջորտընին եւ գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանին: Իր տեսակի մեջ յուրահատուկ այս հիմնարկը, ուր հաշվի են առնվում ժողովրդի ժառանգական առանձնահատկությունները, զբաղվում է բոլոր գաղութներում կամավորների անվանացանկի կազմմամբ եւ անհրաժեշտության դեպքում օգնություն է ցուցաբերում ցանկացած երկրում գտնվող հայ հիվանդի: Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի հաղորդմամբ, կազմակերպությունը ցարդ բազմաթիվ ծառայություններ է մատուցել զանազան գաղութներում տառապող հայ հիվանդներին: Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել կազմակերպության աշխատանքները եւ մարդասիրական առաքելությունը եւ իբրեւ քաջալերության գործնական դրսեւորում գրանցվել է որպես կամավոր՝ գլխավորելով նվիրատուների անվանացանկը: Հայ մարդասիրական բուժօգնության պատասխանատուներն իրենց երախտագիտությունն են հայտնել Նորին Սրբությանը՝ իր հայրապետական հովանավորությունը շնորհելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում