Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հովվապետական այցն Ավստրալիա շարունակվում է Մելբուռնում

4 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, որ անդրանիկ հովվապետական այցն է կատարում Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի թեմ, նոյեմբերի 23-ին Սիդնեյից մեկնել է Մելբուռն: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, մինչ այդ, նոյեմբեի 21-ին Նորին Սրբությունը հանդիպում է ունեցել Ավստրալիայի վարչապետ Ջոն Հովարդի հետ: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն ու վարչապետը անդրադարձել են վերջերս Բալիում տեղի ունեցած ողբերգությանը եւ դատապարտել ահաբեկությունն՝ իբրեւ մարդկության դեմ ուղղված չարիք: Նույն օրը Վեհափառ Հայրապետն այցելել է Նյու Սաութ Ուելսի խորհրդարան եւ ծաղկեպսակ դրել խորհրդարանի բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Ընդունելով հրավերը՝ Նորին Սրբությունը մասնակցել է նաեւ խորհրդարանի նիստին: Ապա ի պատիվ Հայոց Հայրապետի խորհրդարանի խոսնակ Ջոն Մըրեյի կողմից տեղի է ունեցել ընդունելություն: Կեսօրից հետո Վեհափառ Հայրապետը հանդիպել է Ուիլոբիի քաղաքագլուխ Պատրիկ Րեյլիի հետ: Հանդիպման ավարտին տեղի է ունեցել ընդունելություն, որին ներկա են եղել քաղաքային խորհրդի ներկայացուցիչներ, հայկական տարբեր կազմակերպությունների անդամներ, լրագրողներ: Ընդունելության ընթացքում քաղաքագլուխը հայոց Հայրապետին է հանձնել Ուիլոբի քաղաքի բանալին: Ի դեպ, Նորին Սրբությունը քաղաքի երրորդ պատվարժան հյուրն է, որն արժանանում է նման պատվի: Իր հերթին Վեհափառ Հայրապետը երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ բարձր է գնահատել Պ.Րեյլիի նվիրվածությունը հայ ժողովրդին՝ կատակով նշելով, որ նրան կարելի է շնորհել «հայերի քաղաքագլուխե պատվավոր տիտղոսը: Նոյեմբերի 22-ին հայկական üրենչ üորեսթ կենտրոնում կազմակերպված հրաժեշտի ճաշկերույթով եզրափակվել է Վեհափառ Հայրապետի այցը Սիդնեյ: Հաջորդ օրը Նորին Սրբությունը ժամանել է Մելբուռն: Առաջին այցը եղել է Մելբուռնի Սբ Մարիամ հայոց եկեղեցի, ուր տեղի է ունեցել աջհամբույրի արարողություն: Կիրակի՝ նոյեմբերի 24-ին, Քեմբերուելի Սբ Դոմինիկ եկեղեցում մատուցվել է հայրապետական պատարագ, որին ներկա են եղել Վիկտորիա նահանգի իշխանության անդամներ, քույր եկեղեցիների, ինչպես նաեւ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նոյեմբերի 25-ին Վեհափառ Հայրապետը մասնավոր հանդիպում է ունեցել Ղպտի Ուղղափառ եկեղեցու հոգեւոր առաջնորդ Նորին Սրբություն Շնուդա Պատրիարքի հետ, որն այս օրերին հովվապետական այցով նույնպես գտնվում է Ավստրալիայում: Նույն օրը երեկոյան Վիկտորիա նահանգի Եկեղեցիների խորհրդի նախաձեռնությամբ Սբ Միքայել եկեղեցում տեղի է ունեցել էկումենիկ արարողություն: Մելբուռնում Նորին Սրբությունն այցելել է նաեւ Վիկտորիա նահանգի նահանգապետին, եղել հայկական շաբաթօրյա «Ակինյանե եւ Համազգայինի «Սբ Մեսրոպ Մաշտոցե դպրոցներում, մասնակցել պաշտոնական ճաշկերույթի՝ Փրինսես Քորթի (Արքայական Պալատ) ընդունելությունների սրահում: Այսօր Վեհափառ Հայրապետը կայցելի Ավստարալիայի գեներալ-նահանգապետ Պետեր Հոլինգուորթին: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ թեմական եւ եկեղեցական խորհուրդների անդամների հետ: Նոյեմբերի 27-ի առավոտյան Նորին Սրբությունը Ավստալիայի եւ Նոր Զելանդիայի թեմակալ առաջնորդ Տ. Աղան արք. Պալիոզյանի եւ ուղեկից շքախմբի հետ Մելբուռնից կմեկնի Սինգապուր: Այստեղ նախատեսվում է Վեհափառ Հայրապետի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հինգշաբթի՝ նոյեմբերի 28-ին, Ամենայն հայոց Հայրապետը պատարագ կմատուցի Սինգապուրի Սբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում, որով եւ կավարտվի Նորին Սրբության հովվապետական այցը:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները