Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Սեւծովյան տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղարին
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Սեւծովյան տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլուն: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, հանդիպման ընթացքում կարեւորվել է ժողովուրդների բարեկամության գործում երկրների միջեւ տնտեսական կապերի ամրապնդումը եւ այս ասպարեզում Սեւծովյան երկրների կազմակերպության առաքելությունը: Խոսվել է նաեւ կազմակերպության անդամ բոլոր 11 երկրների հոգեւոր առաջնորդների հանդիպման հնարավորության շուրջ: Հայոց Հայրապետը ողջունել է Վ.Չեչելաշվիլու այս առաջարկը, վստահեցնելով, որ Հայ եկեղեցին մշտապես պատրաստ է եղբայրական սիրով իր նպաստը բերել ժողովուրդների բարեկամությանն ու տարածաշրջանային ամեն տեսակի հակամարտությունների հարթեցմանն ուղղված ձեռնարկումներին: «Հավատում ենք, որ նոր ժամանակներում պետությունների եւ ժողովուրդների բարեկամությունը միակ ճանապարհն է, որով կարելի է դիմագրավել մարդկությանը սպառնացող վտանգներըե, -ասել է Վեհափառ Հայրապետը: