Հասարակական

Արամ Ա կաթողիկոսի հանդիպումներն Աթենքում

2 րոպեի ընթերցում

ԱԹԵնՔ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի մայրաքաղաքում «Կիլիկիայի գանձերիցե ցուցահանդեսի բացման առիթով այնտեղ ժամանած Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը այս օրերին կատարել է մի շարք այցելություններ, ինչպես նաեւ հանդիպումներ է ունեցել հոգեւորական դասի, թեմական պատասխանատուների ու մարմինների հետ: Ըստ Անթիլիասի մամլո դիվանի լրատվության, Վեհափառ հայրապետը՝ իրեն ընկերակցող պատվիրակության հետ՝ Հունահայոց թեմի առաջնորդ գերշ. տ. Սահակ արք. Այվազյանի առաջնորդությամբ, այցելել է Ազգ. Լեւոն եւ Սոýիա Հակոբյան նախակրթարան եւ միջնակարգ դպրոց, Զավարյան եւ Աթենքի հայ ավետարանական վարժարանները, հանդիպում ունեցել տնօրինությունների, ուսուցչական կազմի եւ սովորողների հետ, զրուցել հայեցի դաստիարակության հարցերի շուրջ, աշակերտներին հորդորել միշտ կապված մնալ հայրենիքի, հայ եկեղեցու հետ, հավատարիմ՝ նրա ավանդույթներին եւ արժեքներին: Վեհափառն այցելել է նաեւ ՀՀ դեսպանատուն, որտեղ նրան ընդունել է դեսպան Վահրամ Կաժոյանը: Հանդիպման ընթացքում արծածվել են Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր: Այս շրջագծում Արամ Ա-ն վերաշեշտել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հանձնառությունը՝ կարելի բոլոր միջոցներով աշխատել ի նպաստ Հայաստան-Սփյուռք գործակցության առավել ծավալմանն ու ամրանդմանը: Տեղեկացվում է, որ Աթենքում եղած օրերին Նորին Սրբությաանը այցելել են Հունահայոց կազմակերպությունների ու մարմինների ներկայացուցիչներն ու մի շարք ազգայիններ: Վեհափառ հայրապետի պատվին ճաշկերոույթ է տվել Հունաստանի եկեղեցու հոգեւոր պետ Խրիստոտուլոս արքեպիսկոպոսը: Հունաստանի Հայոց թեմի առաջնորդն ու ազգային իշխանությունը երկու հոգեւոր առաջնորդների պատվին ճաշկերույթ են կազմակերպել Աթենքի շքեղ պանդոկներից մեկում, որին ներկա են եղել նաեւ Լիբանանի ու Հայաստանի դեսպանները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում