Գարեգին Բ Կաթողիկոսի գահակալության երրորդ տարեդարձը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք տարի առաջ, նոյեմբերի 4-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տեղի է ունեցել Նորին Սուրբ Օծություն Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց 132-րդ Կաթողիկոսի օծման եւ գահակալության հանդիսավոր արարողությունը: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Հայոց Հայրապետի գահակալության տարեդարձը Մայրավանքում նշվել է կիրակի, նոյեմբերի 3-ին, հընթացս Սբ. Պատարագի՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու նվիրապետական աթոռների ներկայացուցիչ բարձրաստիճան եկեղեցականների, Հայաստանի եւ սփյուռքի թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռի միաբանների, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամների եւ բազմաթիվ հավատացյալների ներկայությամբ: Պատարագիչն էր Տ. Խաժակ արք. Պարսամյանը: Տարեդարձի առիթով թեմակալ առաջնորդների եւ եպիսկոպոսաց դասի մասնակցությամբ Իջման Սբ. Սեղանի առջեւ կատարվել է հայրապետական մաղթանք, ապա Խաժակ Սրբազանն անրդրադարձել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության երեք տարիների գործունեությանը՝ մասնավորապես կարեւորելով եկեղեցաշինության եւ հոգեւորականության նոր սերնդի պատրաստման ոլորտներում արձանագրված իրագործումները: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության երրորդ տարեդարձի առիթով Նորին Սրբությանը շնորհավորական եւ բարեմաղթանքի իրենց զգացումներն են փոխանցել քույր եկեղեցիների առաջնորդներ, Հայ Եկեղեցու նվիրապետական աթոռների գահակալներ, Մայր Աթոռի միաբաններ, պաշտոնեությունը, ինչպես նաեւ գիտության եւ մշակույթի գործիչներ: Երեկ, հընթացս Հայրապետական մաղթանքի Հռոմի Կաթոլիկ եկեղեցու պետ Հովհաննես Պողոս Բ պապի շնորհավորական գիրն Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնել է Անդրկովկասյան երկրներում պապական նվիրակ եպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտտին:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները