Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Կասյանովին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Կասյանովին եւ նրա գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, նորին Սրբությունը, ողջունելով մեծարգո հյուրին, ուրախություն է հայտնել, որ պատմական դարավոր հենքի վրա խարսխված երկու ժողովուրդների բարեկամությունն այսօր արդեն օրեցօր զարգանում է նաեւ պետական մակարդակներով, ինչը կարեւոր նպաստ է բերում երկու երկրների առաջընթացին: Վեհափառ Հայրապետը նշել է նաեւ, որ նման այցելությունները Մայր Աթոռ Սբ Էջմիածին նպաստում են հայ եւ ռուս ժողովուրդների հոգեւոր կապերի սերտացմանը: Իր հերթին Մ.Կասյանովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է եկեղեցու դերը հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության պահպանման եւ զորացման գործում: Վեհափառ Հայրապետը նաեւ իր ցավակցությունն է հայտնել Մ.Կասյանովին ՌԴ մայրաքաղաքի մշակույթի տանը կատարված սոսկալի ահաբեկչության զոհերի կապակցությամբ՝ աղոթելով նրանց հոգիների խաղաղության եւ հանգստության համար: Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը Մ.Կասյանովին նվիրել է քրիստոնեության 1700-ամյակի հոբելյանական հուշամեդալ եւ Հայ եկեղեցու գանձերի մասին նկարազարդ ալբոմ: Պրն Կասյանովն ու տկն Կասյանովան եղել են նաեւ Վեհարանի թանգարանում:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները