Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը եւ Ասորի Ուղղափառ Եկեղեցու պետ Մար Իգնատիոս Զաքքա Իվաս Ա պատրիարքն այցելեցին Խոր Վիրապ եւ Ս. Գեղարդ

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 19-ին, Ասորի Ուղղափառ եկեղեցու պատրիարք Մար Իգնատիոս Զաքքա Ա Իվասի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Զաքքա Ա պատրիարքը, իրենց ուղեկցող բարձրաստիճան հոգեւորականների հետ, ուխտի այցելություն կատարեցին Խոր Վիրապի վանք: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, երկու հովվապետները Ս.Գրիգոր Լուսավորչի Տանջանաց վիրապի վրա կառուցված եկեղեցում կատարել են համատեղ աղոթքի արարողություն: Ապա Իգնատիոս պատրիարքը Գարեգին Ա Վեհափահի հրավերով այցելել է Արարատի մարզի Դիմիտրով գյուղ, տեղի ասորական եկեղեցում իր օրհնությունն է տվել ասորի հավատացյալներին: Օրվա երկրորդ կեսին երկու հովվապետները մեկնել են Ս. Գեղարդավանք, որտեղ շքախմբին դիմավորել եւ ողջույնի խոսք է ասել վանահայր Հոգեշնորհ Տ.Ներսեհ աբղ. Խալաթյանը: Գարեգին Բ Կաթողիկոսը, հավաքված հավատացյալներին ներկայացնելով Իգնատիոս պատրիարքին, ասել է. «Մեզ դավանակից եկեղեցու պետի հետ եկել ենք եղբայրական մեր ուխտը նորոգելու եւ գոհություն առ Աստված բարձրացնելու, որ պահում եւ պահպանում է մեր երկու ժողովուրդներին՝ բոլոր փորձությունների միջով առաջնորդելով դեպի իրենց նոր կյանքի գեղեցիկ հորիզոններըե: Պատասխան խոսքում Զաքքա Ա պատրիարքն ասել է. «1982 թ.-ից ի վեր այս սրբավայրն այցելելուս երկրորդ անգամը լինելով՝ ուրախ եմ տեսնել, որ Հայ Առաքելական եկեղեցին, իր գլուխ ունենալով Գարեգին Բ Վեհափառին, ոչ միայն պատմական եկեղեցի է, այլ նաեւ ապրող, կենդանի եկեղեցի է, եւ այստեղ ներկա ժողովուրդը ներկայացնում է այդ եկեղեցինե: Ս.Գեղարդի վանքի Ավագ խորանի առջեւ համատեղ աղոթքի արարողությունից հետո երկու Հայրապետները ունկնդրել են վանքի երգչախմբի պատրաստած գեղարվեստական հայտագիրը:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա