Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսն ընդունեց Լիբանանում Իրանի նոր դեսպան Մասուտ Իտրիսին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը Հոկտեմբերի 10-ին Կիլիկիո Մեծ Տան Վեհարանում ընդունել է Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության նոր լիազոր դեսպան՝ Մասուտ Իտրիսին: Մեծարգո դեսպանը, մինչ այդ Իրանի արտաքին գործերի նախարարությունում կարեւոր պաշտոն զբաղեցնելով, քաջածանոթ է շրջանի իրավիճակին, ինչպես նաեւ հայ համայնքին: Մամլո դիվանի հաղորդմամբ, շուրջ մեկ ժամ տեւած ծանոթության առաջին հանդիպումը շուտով մտերմիկ բնույթ է ստացել եւ նպաստել Կիլիկիո Մեծ Տան Կաթողիկոսության եւ Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերություների սերտացմանը: Խոսակցությունն ընդգրկել է տեղական ու շրջանային հարցեր՝ Լիբանանի այժմյան իրավիճակի եւ Միջին Արեւելքում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ: Վեհափառ Հայրապետը եւ դեսպանը կարեւորել են Կիլիկիո Մեծ Տան Կաթողիկոսության եւ Իրանի բարեկամական կապերի ամրապնդումը: Դեսպանը գովեստով է նշել երկրի զանազան բնագավառներում Իրանի հայ համայնքի կարեւոր ներդրման մասին, հիշել Վեհափառ Հայրապետի Իրան կատարած պաշտոնական բազմաթիվ այցելութունները եւ պետական շրջանակներում դրանց թողած բարձր տպավորութունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում