Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Հնդկաստանի դեսպանին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Դիպակ Վոհրային: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետը ողջունել է Դ.Վոհրայի այցը Մայր Աթոռ Սբ Էջմիածին եւ համոզմունք հայտնել, որ նորանշանակ դեսպանը նույն ջերմեռանդությամբ շարունակելու է իր նախորդի աշխատանքը՝ նպաստելով հայ-հնդկական կապերի զարգացմանը: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն ու դեսպանն անդրադարձել են հայ-հնդկական պատմական առնչություններին: Նորին Սրբությունը մասնավորապես իր ուրախությունն է հայտնել, որ այսօր էլ Կալկաթայում շարունակում է գործել հայոց Մարդասիրաց ճեմարանը, որտեղ կրթվում են մոտ 100 հայորդիք: Իր հերթին Դ.Վոհրան Վեհափառ Հայրապետին ներկայացրել է երկու երկրների միջեւ ներկայիս տնտեսական եւ մշակութային կապերը: Հանդիպման ավարտին Հայոց Հայրապետը բարի եւ արգասաբեր առաքելություն է մաղթել նորանշանակ դեսպանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում