Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է Կլամարի քաղաքապետին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 25 ՀՈՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Կլամարի քաղաքագլուխ üիլիպ Կատենբախին: Ըստ Մայր Աթոռի մամլո դիվանի, քաղաքապետի այցի նպատակն է լինել Հայաստանի մի քանի քաղաքներում, որոնցից մեկի հետ եւ ýրանսիական Կլամարը կդառնա քույր քաղաք: Քաղաքապետի խոսքերով, փոքրիկ Կլամարի բնակչության 10 տոկոսը հայեր են, իսկ վերջերս այդտեղ կառուցվել է 1915թ. Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ: Վեհափառ Հայրապետը, ուրախություն հայտնելով հայ-ýրանսիական բարեկամական կապերի առնչությամբ, նշել է, որ ազգերի միջեւ բարեկամությունը առավել անհրաժեշտ է դարձել փոթորկալից իրադարձություններով լի արդի աշխարհում, եւ որ միայն բարեկամության միասնական ոգով կարելի է դիմագրավել մարդկությանը սպառնացող մարտահրավերները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում