Հասարակական

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Պաղեստինի եւ Հորդանանի մարոնիթների պատրիարքական փոխանորդին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասի Մայրավանքի իր գրասենյակում ընդունել է Պաղեստինի, Երուսաղեմի եւ Հորդանանի մարոնիթների պատրիարքական փոխանորդ Փոլ Սայյահ արքեպիսկոպոսին: Կիլիկիո Աթոռի մամլո դիվանից հայտնեցին, որ այցելության հիմնական նպատակն էր իրազեկել Վեհափառ Հայրապետին Պաղեստինի եւ Երուսաղեմի ներկայիս կացության եւ հատկապես քրիստոնեական եկեղեցիների դիմագրաված դժվարությունների մասին, ինչպես նաեւ խորհրդակցել՝ կապված առաջիկա հուլիսին Անգլիայում տեղի ունենալիք համագումարի հետ, ուր Արամ Ա կաթողիկոսը հրավիրված է որպես գլխավոր բանախոս: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդի եւ առհասարակ այս տարածաշրջանի քրիստոնեական եկեղեցիների փոխհարաբերություններին վերաբերող հարցեր: Արամ Ա կաթողիկոսը կարեւորել է միջքրիստոնեական գործակցության ամրապնդումը, ինչպես նաեւ քրիստոնեությու-իսլամ երկխոսությանը նոր մղում տալու հրամայականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում