Գարեգին Բ կաթողիկոսը հանդիպում ունեցավ Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի հետ

3 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպում ունեցավ Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի հետ: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, նորին Սրբությունը, ողջունելով նախագահի այցը հայոց հոգեւոր կենտրոն՝ ուրախություն է հայտնել երկու երկրների միջեւ բարեկամական կապերի ամրապնդման համար: «Մեզ համար մեծ ուրախություն ու մխիթարություն է տեսնել ջերմ, եղբայրական հարաբերությունները մեր երկրների միջեւ, որ զարգանում են նախագահների մակարդակովե,-ասել է Վեհափառ Հայրապետը: Հայոց Հայրապետը միաժամանակ երախտագիտություն է հայտնել Ուկրաինայի պետությանն ու նախագահին այն ազնիվ ուշադրության համար, որ ցուցաբերվում է հանդեպ Ուկրաինայի հայազգի քաղաքացիները եւ որի վկայությունն է ուկրաինական պառլամենտում հայազգի պատգամավոր Նվեր Մխիթարյանի ներկայությունը: Վեհափառ Հայրապետը շնորհակալություն է հայտնել նաեւ անցած տարի Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առիթով նախագահի կողմից իրեն շնորհված պատվավոր պարգեւի՝ Ուկրաինայի պետության «Իշխան Յարոսլավ Իմաստունե շքանշանի համար: Պատասխան խոսքում Լ.Կուչման նշել է, որ իր համար մեծ պատիվ է գտնվել հայոց սուրբ վայրում: «Մենք հասկանում ենք, թե ինչ նշանակություն ունի եկեղեցին երկրի հոգեւոր կյանքի զարգացման համար: Ես բարի նախանձ եմ տածում Հայաստանի հանդեպ, որի եկեղեցին աջակից է պետությանը՝ ի շահ իր երկրի եւ ժողովրդի բարգավաճմանե, -ասել է Ուկրաինայի նախագահը: Անդրադառնալով Ուկրաինայի կրոնական կյանքին՝ պրն Կուչման նշել է, որ դրական լուծում են գտնում հայկական եկեղեցիների եւ եկեղեցաշինության հետ կապված բոլոր խնդիրները, մասնավորապես Լվովի հայկական եկեղեցու ամբողջական վերադարձը հայոց թեմին, ինչպես նաեւ Կիեւում հայկական նոր եկեղեցու հողահատկացման հարցը: Հանդիպման ավարտին հայոց Հայրապետը իր օրհնությունն է փոխանցել Ուկրաինայի ժողովրդին ու նախագահին՝ մաղթելով բեղմնավոր գործունեություն ի բարգավաճում Ուկրաինայի պետության եւ ժողովրդի: Հանդիպմանը ներկա են եղել Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արք. Բունիաթյանը, եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, երկու երկրների դեսպանները:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները