Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Հարավսլավիայի դեսպանին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է Հայաստանում Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դուշան Բատակովիչին (նստավայրը՝ Աթենք): Ըստ Մայր Աթոռի մամլո դիվանի լրատվության, Վեհափառ հայրապետը ողջունել է երկու երկրների միջեւ ստեղծված դիվանագիտական կապերը, համոզմունք հայտնելով, որ առաջին դեսպանի առաքելությունն արգասաբեր կդառնա հայ-հարավսլավական տնտեսական եւ մշակութային կապերի զարգացման համար: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը դեսպանին համառոտ ներկայացրել է Հայ եկեղեցու եւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի պատմությունը եւ ներկայիս գործունեությունը, ուրախությամբ նշել անցած տարի Սերբիայի ուղղափառ եկեղեցու պատվիրակների մասնակցությունը Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյա հոբելյանական հանդիսություններին: Իր հերթին պրն. Բատակովիչը անդրադարձել է իր երկրի կրոնական եւ ներքին կյանքին: Նորանշանակ դեսպանն իր մտածումներն է արտահայտել երկու եկեղեցիների միջոցով հայ-հարավսլավական մշակութային կապերի ամրապնդման առնչությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում