Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց ՀՌԱԿ պատգամավորական ժողովի ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 17-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունն ստանալու նպատակով այսօր Մայր Աթոռ Սբ. Էջմիածին են այցելել ՀՌԱԿ 11-րդ պատգամավորական ժողովի ներկայացուցիչները՝ ՀՌԱԿ հանրապետական վաչության անդամներ եւ սփյուռքից ժամանած ՌԱԿ անդամներ: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել սփյուռքի եւ Հայաստանի ռամկավարներին եկեղեցական ծրագրերին սատարելու համար եւ համոզմունք հայտնել, որ այսուհետ եւս նախանձախնդրորեն իրենց նպաստը կբերեն եկեղեցական կյանքի առաջընթացին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը եւ ՌԱԿ փոխատենապետ Երվանդ Ազատյանը հավաստիացրել են, որ կուսակցությունը շարունակելու է աջակից լինել Մայր եկեղեցուն ու Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին՝ Մայր Աթոռը դիտելով իբրեւ ազգային միասնության խորհրդանիշ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում