Արամ Ա կաթողիկոսը մեկնեց Հալեպ

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդառաջելով Բերիո թեմի առաջնորդ գերշ. տ. Սուրեն արք. Գաթարոյանի եւ ազգային Իշխանության հրավերին, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը երեկ մեկնել է Հալեպ: Ինչպես հայտնում են կաթողիկոսության մամլո դիվանից,Վեհափառ հայրապետի այցելության հիմնական նպատակն է հանդիպում ունենալ Թեմի գավառական, կրոնական ու քաղաքական եւ թեմական այլ ժողովներում, նաեւ Գամիշլիի եւ այլ շրջանների թեմական մարմինների հետ: Հալեպում գտնվելու երեք օրերի ընթացքում Վեհափառը նախագահելլու է Թեմական մի շարք միջոցառումները, քարոզով հանդես կգա Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցում:

Հայերեն