Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Իրինա Խակամադային
2 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Իրինա Խակամադային: Հանդիպման ընթացքում խոսվել է հայ-ռուսական բարեկամության եւ այդ գործում հայ եւ ռուս եկեղեցիների կարեւոր դերի մասին: Մայր Աթոռի մամլո դիվանի հաղորդմամբ, Վեհափառ հայրապետն ու տիկ. Խակամադան անդրադարձել են նաեւ ժամանակակից աշխարհում տեղ գտած ազգամիջյան խնդիրներին եւ այն ուղիներին, որոնցով կարելի է հասնել այդ խնդիրների լուծմանն ու աշխարհում վերջնական խաղաղության հաստատմանը: «Եկեղեցին խաղաղության քարոզիչ է, ինչպես նաեւ ազատության պաշտպան: Բայց երբեմն, որքան որ ցավալի է, մարդիկ ստիպված են զենք բարձրացնել հանուն ազատության Աստվածապարգեւ շնորհների պահպանման եւ ընդդեմ չարիե, -ասել է Վեհափառ հայրապետը: Նորին Սրբությունը համոզմունք է հայտնել, որ աշխարհում կատարվող յուրաքանչյուր չարիք հետեւանք է մարդկության՝ Աստծուց հեռացման եւ հասարակական կյանքում բարոյական արժեքների անկման: «Հեշտ չէ Քրիստոսի Ավետարանի պատգամները կենցաղ դարձնել եւ ապրել այդ արժեքներով: Սակայն մենք լավատես ենքե,- եզրափակել է Նորին Սրբությունը: Հանդիպման ավարտին Պետդումայի փոխխոսնակը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: «Այստեղից ես հեռանում եմ հավատովե,- ասալ է տիկ. Խակամադան: