Հասարակական

Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար üայեզ Աբսիին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հոկտեմբերի 16-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար üայեզ Աբսիին: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Հայոց Հայրապետը՝ ողջունելով պրն. Աբսիի անդրանիկ այցը, նշել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում այն ջերմ վերաբերմունքը, որով ընդունվել են Հայոց մեծ եղեռնից մազապուրծ հայորդիք Սիրիո հյուրընկալ հողում: Վեհափառ հայրապետը գոհունակությամբ է փաստել նաեւ, որ այսօր սիրիահայ համայնքն ապրում է իր ազգային-հոգեւոր կյանքով, ինչի ականատեսն է եղել անցած տարի Դեր-Զոր կատարած այցի ընթացքում: Իր հերթին պրն. Աբսին նշել է, որ Սիրիայում հայերն այլեւս հյուրեր չեն եւ դարձել են հասարակության կարեւոր մասնիկ: Հանդիպման ավարտին, հրաժեշտ տալով հյուրին, Վեհափառ հայրապետը բարի առաքելություն եւ արգասաբար աշխատանք է մաղթել նրան: Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում